Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն
03.01.2013 17:01
Վիճակագրություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար (որից 11-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 29-ը (որից 13-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 8 ավտոմեքենա, որից 2-ի վարորդների մոտ հայտնաբերվել է խմածության առկայություն, իսկ 6 վարորդների մոտ բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը: