Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն. հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատված
08.01.2014 12:34
Վիճակագրություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար (որից 24-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 82-ը (որից 35-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 13 ավտոմեքենա, որից 10-ը` Երևան քաղաքում. 5 վարորդների մոտ (որից 4-ը` Երևանում) հայտնաբերվել է խմածության առկայություն:
2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում 1-ով նվազել է, վթարների թիվը` 2-ով պակասել, իսկ մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են 4-ով: