Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
17.02.2020 10:11
Հայտարարություններ և ծանուցումներ

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Մ2 ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: