Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
04.02.2023 11:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին Օհան Դուրյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա Նաիրա Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: