ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 51 տրանսպորտային միջոց
25.09.2012 01:25
Վիճակագրություն
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 51 տրանսպորտային միջոց:
Մեքենաներից 2-ի վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, 10 վարորդ մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 39-ը` վարել են առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումներով:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի, իսկ երթևեկության ընթացքում ծխելու համար 320 վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: