ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4160 խախտում

16.05.2022 15:02 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4160 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 45 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։