ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Աբովյանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07.02.2020 18:25 Միջոցառումներ

Փետրվարի 6-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Աբովյանում։
Արդյունքում` երկու մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, իսկ տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 53 արձանագրություն։
16 վարորդ մեքենան վարում էր թաղանթապատ հողմապակիով, 2 վարորդ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։