ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Գորիս, Եղեգնաձոր, Գավառ և Մարտունի քաղաքաներում

07.05.2021 09:17 Միջոցառումներ

Մայիսի 4-ին, 5-ին և 6-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գորիս, Եղեգնաձոր, Գավառ և Մարտունի քաղաքներում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 3, ժամկետանց տարանցիկ համարանիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 35, թաղանթապատված դիմապակիով՝ 14, հետախուզվող 2 մեքենա։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։