ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3323 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 3-ից 10-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3323 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Երկու վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։
Ի դեպ, անցած հինգշաբթի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Աշտարակ քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն և վերը նշված 3323 խախտումից շուրջ 40-ը հայտնաբերել են հենց Աշտարակ քաղաքում։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։