1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տեղի ունեցավ ՃՈ-ում աշխատել ցանկացողների քննության երկրորդ փուլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.02.2019 17:56 Միջոցառումներ

Փետրվարի 5-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ստորաբաժանումում աշխատել ցանկացող քաղաքացիների քննության երկրորդ փուլը:
Նախքան քննության մեկնարկը դիմորդների հետ հանդիպեց ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նա պատասխանեց հարցերին, ներկայացրեց քննության ընթացակարգն ու մաղթեց հաջողություն:
Մասնակցում էին քննության առաջին փուլում ամենաբարձր ցուցանիշներ ապահոված քաղաքացիները:
Քննության այս փուլը ընդհանուր գիտելիքների ստուգում է: Հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղում ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացողներին: Փետրվարի 5-ին մասնակցում էին դիմորդներից 26-ը: Քննության ողջ ընթացքը տեսաձայնագրվում էր:
Հիշեցնենք, որ առաջին փուլում դիմորդները լուծում են ճանապարհային երթևեկության վերաբերյալ թեստ:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության միջին խմբի պաշտոններում ծառայության անցնելու համար դիմել է 169 թեկնածու: Նրանցից միայն 71-ին է հնարավորություն տրվել մասնակցելու քննություններին: Մնացած թեկնածուների դիմումներին ընթացք չի տրվել մասնագիտության, տարիքի, զինծառայության պիտանելիության հետ կապված խնդիրների պատճառով:
Քննության մասին առավել մանրամասն՝ առաջիկա թողարկումներից մեկում: