Հետախուզվողը հայտնաբերվեց ՃՈ հաշվառման-քննական կենտրոնում
 
                                            Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները և ՃՈ Գյումրիի հաշվառման-քննական հյուսիսային կենտրոնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին կենտրոնում հայտնաբերել, ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 21-ամյա Արտաշես Մ.-ին, որը սեպտեմբերի 13-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					