ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1220 խախտում

11.04.2023 11:51 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 3-ից 10-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1220 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 15 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 15 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 24-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 45-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։