ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 988 խախտում
13.03.2023 18:05
Միջոցառումներ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 6-ից 13-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 988 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 20 վարորդ։ 9 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 34-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։