1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

19.02.2020 19:37 Միջոցառումներ

Փետրվարի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ մեկնարկը ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Էդուարդ Բազիկյանը անձնակազմին հրահանգավորեց՝ ընդգծելով, որ պետք է անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, թաղանթապատված դիմապակիով՝ 7, ժամկետանց համարանիշերով՝ 2, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով՝ 2, առանց համապատասխան թույլտվության փարոսիկներով շահագործվող՝ 1 մեքենա։ Երեք տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։