ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1502 խախտում
23.01.2023 17:41
Միջոցառումներ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1502 խախտում և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխել 9 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 9 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։