Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
25.02.2017 12:42
Հայտարարություններ և ծանուցումներ

2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայով՝ Մաշտոցի պողոտայից Աբովյան փողոցի ուղղությամբ և Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն: