ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1050 խախտում

27.03.2023 17:29 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 20-ից 27-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1050 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 19 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 11-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 58-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Հայտնաբերվել է ԴԱՀԿ կողմից հետախուզման մեջ գտնվող 10 մեքենա։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։