ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5514 խախտում
27.06.2022 17:29
Միջոցառումներ
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 20-ից 27-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5514 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 82 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 72, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 14 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 107-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 32 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։