ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4137 խախտում

28.03.2022 17:24 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 21-ից 27-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4137 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 49 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 9 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 24-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 5-ը՝ առանց համարանիշերի, 52-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 22 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Հանրապետությունում տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։