ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4993 խախտում

07.03.2022 16:44 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 28-ից մարտի 7-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4993 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 101 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 90, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 81 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 79-ի՝ համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 101 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։