1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձյուն է տեղում. ոստիկանության հորդորը վարորդներին

Ձյուն է տեղում. ոստիկանության հորդորը վարորդներին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: 
Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Երևան - Գյումրի - Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա - Լանջիկ - Մարալիկ, Գյումրի - Աշոցք - Բավրա և Մարգարա - Վանաձոր - Վրաստանի սահման ավտոճանապարհի Ապարան - Քուչակ, Արագած - Ծիլքար և հանրապետական նշանակության Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և վերոնշյալ ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով: