1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.03.2019 18:21 Միջոցառումներ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները:
Մարտի 28-ի երեկոյան ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն իրականացրեց մայրաքաղաքում:
Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 մեքենա, որոնցից մեկի վարորդը ոչ սթափ վիճակում էր, երեքը չունեին համապատասխան փաստաթղթեր, մեկ մեքենայի համարանիշը փոխված էր, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև վեց մեքենայի վարորդներ, որոնք վարում էին ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով:
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներն ու նրանց մեքենաները: Հայտնաբերվեցին նման երկու վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Հայտնաբերվեց նաև համարանիշը տարբեր եղանակներով ծածկած երկու մեքենա:
Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ներողամտություն չցուցաբերվեց ոչ մեկի նկատմամբ:
Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք երթևեկության կանոնները և մի խախտեք օրենքը: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են: