Խորհրդակցություն ճանապարհային ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ղեկավար կազմը, ճանապարհապարեկային ծառայության և այլ ստորաբաժանումների անձնակազմերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին կատարողական կարգապահության, ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ արձանագրությունները ճշգրիտ ու լիարժեք կազմելու, ծառայության ընթացքում քաղաքացիների հանդեպ բարեկիրթ և հարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օգնության կարիք ունեցողներին աջակցելու և այլ հարցեր:
Կրկին ընդգծվեց, որ ծառայությունը պետք է բացառապես իրականացվի տեսուչի համազգեստին փակցված տեսախցիկները միացված վիճակում:
Նշվեց, որ Ճանապարհային ոստիկանության աշխատանքը շարունակելու է վերահսկվել թե ոստիկանության ղեկավարության և թե քաղաքացիական հասարակության կողմից:
Խորհրդակցության ավարտին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: