ՃՏ պատահար Ամիրյան փողոցում
Մայիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 27 շենքի մոտ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21054» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: