ՃՏ պատահար Վաղարշապատ քաղաքում
Նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վաղարշապատի Խորենացու փողոցի թիվ 26 շենքի մոտ «BMW-528» մակնիշի ավտոմեքենա է բախվել իր ուղեմասի աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-21011»-ին, այնուհետև` ծառի:
Վթարի հետևանքով BMW-528»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
