ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՏ պատահարներ Գյումրիում

24.08.2013 13:40 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 24-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 162 հասցեում գտնվող գեղեցկության սրահի պատին է բախվել   «Մերսեդես Ե-320»  մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Կայարանամերձ  հրապարակում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: