1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՏ պատահարներ Երևանում

19.07.2013 11:24 ՃՏ պատահարներ
Հուլիսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 76 երթուղու  միկրոավտոբուսի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/2 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 22-ամյա ուղևորուհին   ընկնել է միկրոավտոբուսի սրահում և  մարմնական վնասվածքներով   բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ի սահմաններում,   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի թիվ 70 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա  կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 18-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 18-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «ԲԻԴ»  և  «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի  հետևանքով վարորդները և «ԲԻԴ»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 18-ին, ժամը 02.00-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի Q-7»   և   «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը  և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: