ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՏ պատահարներ Կոտայքի մարզում

27.01.2014 15:25 ՃՏ պատահարներ
Հունվարի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 44-րդ կմ-ին  «ԲՄՎ-523»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և ընկել կամրջից դեպի Լեռնանիստ գյուղի ճանապարհի վրա, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 26-ին, ժամը 00.45-ի սահմաններում,  Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «Մերսեդես Ե-320»   մակնիշի ավտոմեքենա է բախվել մեկ այլ  «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 26-ին, ժամը 02.10-ի սահմաններում,  Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո»   մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: