Պատահարներ ավտոճանապարհներին
Հուլիսի 31-ին, ժամը 9.50-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 16.20-ին, Սիլիկյան Նոր խճուղու և Նազարբեկյան թաղամաս տանող փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 20-ին, Երևանի Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶել»-ը Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին բախվել է շրջադարձ կատարող «ՎԱԶ 2106»-ի, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 16.45-ին, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել մայթեզրին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: