Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 31-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ալ. Մանուկյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 13.10-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 44-ամյա վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին. ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ- 21124» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Օգոստոսի 31-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում «Ֆիատ Պունտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆիատ Պունտոյի» 41-ամյա վարորդը, 45-ամյա ուղևորը և «ՎԱԶ-212140»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Բաղրամյան-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 33-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 22.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել նույն վթարից տուժած 7-ամյա տղա:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Տաշիր-Բլագադարնոյե ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ -2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» ավտոմեքենայի. «ԿԻԱի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ին, Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: