Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 30-ին, ժամը 23.40-ին, «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 49 հասցեի մոտ բախվել է մեկ այլ «Տոյոտա»-ի:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 12.25-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների և Նոր Արեշի 20-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12 և 11 տարեկան աղջիկների, այնուհետև բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
Աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 22.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ամերիկյան փողոցում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 1.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ՝ անգիտակից վիճակում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում, երիտասարդի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Այգավան-Վանաշեն միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ջրատար առուն:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Գավառի Ազատության փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 3.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ճանապարհաեզրի բետոնե արգելապատին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 7-րդ կմ հատվածում իրար են բախվել «Ֆորդ», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 10.35-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի արագաչափի մոտ իրար են բախվել «Տոյոտա Կոռոնա» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի ուղևորուհին վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Նիսսան Իքս-Թրեիլ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 191-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ձախ կողմի հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մաքսակետ-Մեղրի-Երևան Մ2 ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: