Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 1-ին, ժամը 13.30-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Ա.-ին, որը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 13-ին, «ՎԱԶ- 21703» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վարդանանց փողոցի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Հրաչ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 21-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հինո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 23-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 9.30-ին, Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ գտնվող կանգառում 1966 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն թիվ 82 երթուղու ավտոբուսից իջնելիս վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Գր. Լուսավորչի փողոցում՝ ՌԴ դեսպանատան դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Լիլիթ Մ.-ին և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՃՈ:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի մաքսակետ-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106»-ի, ինչի հետևանքով վերջինիս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: