1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

03.05.2017 16:26 ՃՏ պատահարներ

Մայիսի 2-ին, ժամը 8.15-ին, «Հագեր» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 1-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Մայիսի 2-ին, ժամը 14-ին, ՃՈ է ներկայացել 38-ամյա տղամարդ և հայտնել, որ ինքն է իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով բախվել «Մերսեդես»-ին:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 13.15-ին, 60-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վասվածքները ստացել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում՝ թիվ 7 երթուղու ավտոբուսի սրահում վարորդի կողմից կտրուկ արգելակելու և վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ կինը վասվածքները ստացել է «ՊԱԶ 320302» մակնիշի թիվ 7 երթուղային ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 18.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 22-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***

Մայիսի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109», «ԲՄՎ», «Ինֆինիտի» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2109»-ի և «ԲՄՎ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 20.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Երևանյան խճուղու թիվ 91/1 հասցեի դիմացից բուժօգնության է տեղափոխվել վրաերթի ենթարկված 64-ամյա տղամարդ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 1-ին, բաժին է ներկայացել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ տղամարդուն իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: