Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Գայի փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղու Այնթապ գյուղի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես-Վիտո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես-Վիտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 6-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառերի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, 17.05-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Օջախ» ռեստորանի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ողևորը, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Գյումրիի Գայի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21053»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: