1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.04.2017 13:55 ՃՏ պատահարներ

Ապրիլի 6-ին, ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի և Տոլստոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 17.10-ին, Դավիթաշենի 16-րդ և Աղաբաբյան փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 10.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 10/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Ապրիլի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21074»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 15-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: