ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ ավտոճանապարհներին

07.06.2017 11:12 ՃՏ պատահարներ

Հունիսի 6-ին, ժամը 13.10-ին, 38-ամյա քաղաքացուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է հունիսի 4-ին, ժամը 20.30-ին, իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Թումանյան փողոցին հարակից Օպերայի շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում պատին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 18.55-ին, «ԲՄՎ» մկնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 13.45-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 հասցեի մոտ բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Հունդայի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 23.00-ին, Ազատության պողոտայում «Հաղթանակ» զբոսայգու հատվածում իրար են բախվել «Տոյոտա», «ԳԱԶ-32213» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Շահումյան և Ջաղուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի և մարմնական վնասվածքներով իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 17.35-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: