Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 7-ին, ժամը 11.20-ին, Ավանի Աճառյան փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեվեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Միցուբիշի Պաջեռո» ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 144-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 2 մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: