ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

09.06.2017 11:12 ՃՏ պատահարներ

Հունիսի 8-ին, ժամը 5.30-ին, «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել է ճամփեզրի սալաքարերին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 1.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Նորագավիթի 1-ին փողոցում գտնվող Ճանապարհային ոստիկանությանը պատկանող շինությանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 7-ին, ժամը 22.30-ին, Երևան քաղաքի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 7-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խուդյակով փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Բագրևանդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Մերսեդես»-ի ուղևորուհին, «Տոյոտա»-ի 3 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև վթարի ժամանակ օգնություն ցուցաբերած 45-ամյա քաղաքացին:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Ներսիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Մխիթար Գոշի փողոցի թիվ 4 շենքի մոտ, հետընթաց շարժման ժամանակ, վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, այնուհետև փորձել է վերջինիս տեղափոխել հիվանդանոց, սակայն քաղաքացուհին հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Օձուն-Այգեհատ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Հունիսի 8-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: