Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 8-ին, ժամը 8.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 9.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 88 հասցեի մոտ գտնվող կանգառում 1984 թ. ծնված Անահիտ Ի.-ն թիվ 67 երթուղու ավտոբուսից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 19-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան երևանի Զ. Սարկավագի փողոցի թիվ 78 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 8.20-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 71-րդ կմ-ին բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արզական գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Անուշիկ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: