1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.09.2017 12:01 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 11-րդ փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ևընկել հարակից ձորակը:
Վարորդը և  ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

 ***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17.30-ին, Բագրատունյաց պողոտայում միմյանց են բախվել «Մերսեդես»  և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

 ***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22.30-ին, Գ.Նժդեհի հրապարակում միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն» և 2 «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով եկրորդ «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

 ***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 07.50-ին, Թբիլիսյան խճուղու և Թբիլիսյան խճուղու նրբանցքի խաչմերուկում միմյանց են բախվել 2 «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ներից մեկի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: 

***       

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14.00-ին ոստիկանության  Էրեբունու բաժնից Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ողնաշարի վնասվածք, ողի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել մի կին:
Մեկնած օպերետիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող ավտոբուսների կայանատեղիում «ՎԱԶ-21120» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  կնոջը, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է հետաքննություն:

 

 ***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 18.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմքենայի վարորդը Դալարիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 ***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ի հատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ <<կրծքավանդակի սալջարդ>> ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Եղվարդ-Զովունի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

 ***                               

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակացու փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխվել  հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: