1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

11.05.2017 11:29 ՃՏ պատահարներ

Մայիսի 10-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինքնազգացողության վատթարացման պատճառով բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 20.10-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի, Աթենքի փողոցի և Հաղթանակի կամուրջի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 18.20-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի և Դրոյի փաղոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 84-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա 2 աղջիկների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի մաքսակետի ճանապարհի 387-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: