ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.11.2015 16:27 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 10-ին, ժամը 10.35-ին, «ոտքի սալջարդ՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 17-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, Երևանի Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում բախվել է «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԶԱԶ»-ի ուղևորուհին և «ՎԱԶ-21099»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.55-ին, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու։ Նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 04.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ահարոնյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Նոյեմբերի 10-ին, ժամը 13.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 6/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Լեքսուս RX 330» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «Լեքսուս RX 330»-ի 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ կոնքազդրային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա կին։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի Արագածի զանգվածի թիվ 2 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հիշյալ կնոջը։ Վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել տուժածին, սակայն վերջինս հրաժարվել է:
Նույն օրը, ժամը 17.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով բաժին են հրավիրել 27-ամյա վարորդին, ով դեպքի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Ծաղկունք ճանապարհի կամրջի վրա վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 13.05-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 49-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքում կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Տոյոտա-Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան Կապան-Սրաշեն 26-րդ կմ-ին բախվել է ժայռաբեկորի, որից հետո կորցնելով կառավարումը՝ գլորվել է ձորը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 21 տան դիմաց բախվել է կայանված «Մերսեդես»-ի, որից հետո վրաերթի ենթարկել 75-ամյա հետիոտնի։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԻԺ-2715»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: