ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

12.06.2020 16:31 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 11-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արաբկիրի 17-րդ և Ռիգայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 12.45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Հովո», «Շկոդա» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ-ի» 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 12-ին, ժամը 00.50-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-ի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.20-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 29-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է 10 օր առաջ, Սպիտակ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 01.50-ին, Գարգառ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը և բախվել է ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 12-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղում իրար են բախվել «Վոլվո» և «Հովո» մակնիշի ավտոմեքենաներ. «Վոլվոյի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: