Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց իրար են բախվել «Նիսսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ը բախվել է մայթեզրին կայանված «Օպել», «Տոյոտա» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.00-ին, քննչական վարչություն է ներկայացել 40-ամյա տղամարդ և հայտարարել, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, Նոր-Արեշի 35-րդ փողոցում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ին, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 134 շենքի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 9.45-ին, «ԳԱԶ-33022» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 84/1 շենքի մոտ բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաների:
«Շեվրոլե»-ի վարորդը և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օգանովի փողոցի թիվ 24/2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 140 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10 և 5 տարեկան երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացուհի, որտեղ նրա ամուսինը հայտնել է, որ կինը մարմնական վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում, ավտոմեքենայի կտրուկ արգելակման հետևանքով՝ դեմքով ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Թալին-Թաթուլ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Ֆորդ Էսկապ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց շարժվող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Նիսսան Մարչ»-ի վարորդը և ուղևորուհին ստացել են մարմնական վնասվածքներ, ժամանած շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն են ստացել և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 36-րդ կմ-ին բախվել է «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսսան Տիդա»-ի վարորդը շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14-ի սահմաններում, անհայտ մակնիշի մոտոցիկլետը Գյումրի-Առափի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի եզրին տեղադրված բետոնյա սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 8.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզում՝ Մալիշկա գյուղի գյուղամիջյան ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 6-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469Բ» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: