1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.10.2015 12:18 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայի թիվ 23 շենքի դիմաց բախվել է «Հունդայի» մակնիշի ավտոբուսին:
«ԳԱԶ-24»-ի վարորդը ու ավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասունցի Դավիթ և Աճեմյան փողոցների խաչմերուկում հետընթաց կատարելիս բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի և Ա. Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ին, երիտասարդը Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլ վարելիս՝ շրջադարձի ժամանակ շրջվել և վնասել է ոտնաթաթը:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ E-320» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի 1-ին փողոցի խաչմերուկի մոտ բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի թիվ 83 հասցեի դիմաց կայանված «Մերսեդես Բենս», «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցի թիվ 2/Ա շենքի դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային:
«Հոնդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 79-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ 2141» և «ԶԻԼ-4502» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մոսկվիչ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշի ու ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, կվադրոցիկլի վարորդը Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու երկրորդ կայանին հարակից հատվածում, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: