Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 12-ին, ժամը 00.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկան և Գայի պաղոտաների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենային:
«Միցուբիշի Պաջերո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: