ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

13.06.2017 14:48 ՃՏ պատահարներ

Հունիսի 12-ին, ժամը 23.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց գտնվող ստորգետնյա թունելում ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե պատնեշին:
«ՎԱԶ-2170»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 7/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ հունիսի 11-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Մասիս գյուղում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով գլուխը հարվածել է դիմապակուն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 9.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Տ 550» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 37 կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 14.00-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Բելառուս 82» մակնիշի տրակտորը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքին պատկանող Կարափափախ հանդամասում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Մերսեդես S-500» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 12-ին, ժամը 14.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Կապան ճանապարհի 300-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: