Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 13-ին, ժամը 09.30-ին, Երևանի Գոգոլի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ակուռա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 26 տան պարսպին:
«Ակուռա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 13-ին, ժամը 09.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 13-ին, ժամը 15.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 13-ին, ժամը 18.55-ին, Վանաձորի «Հայք» հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: