ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

14.06.2017 10:54 ՃՏ պատահարներ

Հունիսի 13-ին, ժամը 10.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալ. Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա և 62-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 17.30-ին, Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31/4 հասցեի մոտ իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 16.00-ին, «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Շեվրոլետ»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունի փողոցի թիվ 20 շենքի մոտ բախվել է մեկ այլ «Նիսսան»-ի:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը և նրա 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 14.10-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Զ. Սարկավագ փողոցի թիվ 142/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու և բախվել կանգառ կատարած «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ արմունկի ջնջխված-պատռված վերք` կոտրվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդու:
Մեկնած՝ օպերատիվ խմբին ժամը 1.50-ին տղամարդը բացատրություն է տվել, որ ժամը 00.30-ին վարելով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Բալահովիտ-Երևան ճանապարհին` ռեստորանային համալիրի մոտ, հանդիպակաց երթևեկելի գոտով երթևեկող անհայտ ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենայի ձախ հայելուն և պատուհանից դուրս հանած ձախ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջազատ գյուղի ջրամբար տանող ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Մերսեդես Աքսոռ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանահարհի 79-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, կորցնելով ղեկավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Պատահար հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցում ընկել է ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Կապան ճանապարհի 273-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդի 2-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Ջուջևան գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: