Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 13-ին, ժամը 1-ին, Երևանի Կողբացու և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլետ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժ. 01.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժ. 00.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 70 հասցեի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Քննությունը վարում է ՃՈ հետաքննության բաժանմունքը:
***
Օգոստոսի 12-ին, ժ. 22.50-ին, Երևանի Օհանովի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժ. 20.00-ին, անհայտ ա/մ-ի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 30 շենքի բակում վրաերթի է ենթարկել 1990թ. ծնված Սաթենիկ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժ. 18.45-ին, «Օպել» ավտոմեքենան Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 160 տան մոտ վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Լուսյա Ռ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժ. 18.30-ին, «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Արտաշատից Վ. Արտաշատ տանող գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժ. 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 75-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժ. 16.40-ին, «Մերսեդես» ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 73 կմ-ին Ջրափի գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: